18:38  ,  21 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Դյուդելանժի» գլխավոր մարզիչի ասուլիսը Երեւանում (Live)

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ, բելգիացի Էմիլիո Ֆերերան Երեւանի «Հանրապետական» ստադիոնում պատասխանում է լրագրողների հարցերին Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի նախօրեին:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Դյուդելանժը» կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»:

Եվրոպա լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Դյուդելանժը» երկու խաղերի արդյունքում հաղթահարել էր Մակեդոնիայի չեմպիոն «Շկենդիային» եւ էստոնական «Նյիմե Կալյուի» արգելքը: Էմիլիո Ֆերերայի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Դյուդելանժը» դուրս էր մնացել պայքարից Մալթայի չեմպիոն «Վալետայի» հետ երկու ոչ ոքի խաղալով եւ պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 22-ին Երեւանում Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 19:00-ին: «Արարատ-Արմենիա»- «Դյուդելանժ» հադիպումը կսպասարկի ավստրիացի մրցավար Հարալդ Լեխներնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով