17:32  ,  21 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ Վարդան Մինասյանի ասուլիսը «Դյուդելանժի» դեմ խաղից առաջ (Live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ թիմի խաղացող Գոռ Մալաքյանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում պատասխանում են լրագրողների հարցերին Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղից առաջ:

«Արարատ-Արմենիան» առաջին խաղում կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: Փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղը տեղի կունենա օգոտոսի 22-ին Երեւանում Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին: «Արարատ-Արմենիա»- «Դյուդելանժ» հադիպումը կսպասարկի ավստրիացի մրցավար Հարալդ Լեխներնը:

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Եվրոպա լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով