Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը վնասվածքի պատճառով չի մասնակցի Իսպանիայի առաջնության երկրորդ և երրորդ տուրերի հանդիպումներին, հայտնում է AS-ը:
Բելգիացի հարձակվողը աջ ազդրի մկանային վնասվածքը ստացել էր մարզման ժամանակ, որը տեղի էր ունեցել օգոստոսի 16-ի առավոտյան։
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալը» օգոստոսի 24-ին կմրցի «Վալյադոլիդի», իսկ երրորդ տուրում՝ սեպտեմբերի 1-ին «Վիլյառեալի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում