15:47  ,  21 օգոստոսի, 2019

Մեսին ցանկանում է խաղադաշտ վերադառնալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղադաշտ վերադառնալ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Մեսին օգոստոսի 21-ին տեղի ունեցած մարզումը ևս անցկացրել է ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով, սակայն մարզման մի որոշ հատված արգենտինացի հարձակվողն անցկացրել է խոտածածկի վրա:

Սպասվում է, որ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղին նախորդող մարզումը Մեսին կանցկացնի ընդհանուր խմբում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեսիի մասնակցությունը «Բետիսի» հետ խաղին վտանգված է: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում