14:39  +04,  21 օգոստոսի, 2019

«Բեշիկթաշը» խզել է Օզբիլիսի պայմանագիրը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի շարունակի մրցելույթները թուրքական «Բեշիկթաշի» կազմում, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Պայմանագրի խզման դիմաց «Բեշիկթաշն» Օզբիլիսին 2.5 միլիոն եվրո կվճարի:

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսը հույս էր հայտնել, որ կշարունակի հանդես գալ թուրքական ակումբի կազմում, քանի որ «Բեշիկթաշը» նոր գլխավոր մարզիչ ունի: 

Օզբիլիսն անցած մրցաշրջանում վարձակալությամբ խաղում էր հոլանդական «Վիլլեմ Երկրորդում» ՝ 18 խաղում խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ