14:03  ,  21 օգոստոսի, 2019

«Ֆիորենտինան» հայտարարեց Ռիբերիի ձեռքբերման մասին

Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մարզական կարիերան կշարունակի իտալական «Ֆիորենտինայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

36-ամյա Ռիբերին «Ֆիորենտինայի» հետ կկնքի երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։

Ռիբերիի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», չինական եւ ամերիկյան ակումբներ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռիբերին ժամանել է Իտալիա, որտեղ օգոստոսի 21-ին բուժզննում կանցնի «Ֆիորենտինայի» կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում