13:32  ,  21 օգոստոսի, 2019

Ռիբերին ժամանել է Իտալիա (ֆոտո)

Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին օգոստոսի 21-ին ժամանել է Իտալիա, որտեղ բուժզննում է անցնելու «Ֆիորենտինայի» կազմում, հայտնում է RMC Sports-ը:

«Ֆիորենտինան» 36-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։

Ռիբերիի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», չինական եւ ամերիկյան ակումբներ։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացած Ֆրանկ Ռիբերին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: 

Ribéry

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում