15:16  ,  21 օգոստոսի, 2019

Գործակալ. Դեմբելեն «Բարսելոնայից» չի թաքցրել վնասվածքը

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալը մեկնաբանել է իր հաճախորդի վնասվածքի վերաբերյալ իսպանական մամուլի տարածած հաղորդագրությունները, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Նման բան չկա: Հերքում եմ բոլոր տեսակի լուրերը: Դեմբելեն տեղյակ չի եղել վնասվածքի մասին: Նա Սենեգալ չի մեկնել, այլ մեկնել է մոր մոտ՝ Ռեն: Բարսելոնա վերադառնալուց հետո է Դեմբելեն իմացել, որ վնասվածք ունի»,- ասել է 22-ամյա հարձակվողի գործակալը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ուսման Դեմբելեն Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Աթլետիկի» հետ հանդիպումից հետո «Բարսելոնայի» մարզչական եւ բժշկական շտաբից թաքցրել է վնասվածք ստանալու փաստը, որպեսզի եղբոր հետ մեկնի Սենեգալ եւ հանգստյան օրերն անցկացնի ընտանիքի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում