12:19  ,  21 օգոստոսի, 2019

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Ռակիտիչին

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսում», հայտնում է Marca-ն:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ և խորվաթ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց Իսպանիայի չեմպիոնին առաջարկել ակումբի 25-ամյա գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերը: 

31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին: Ակումբի կազմում Ռակիտիչը մասնակցել է 170 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ:

Էմրե Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Լիվերպուլից»: 29 խաղում Ջանը դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում