11:40  ,  21 օգոստոսի, 2019

Կլոպ. «Լիվերպուլում» համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են խաղում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր գլխավորությամբ խաղում են ֆուտբոլիստներ, որոնք համաշխարհային մակարդակի վրա են գտնվում:

«Իմ մարզչական կարիերայի ընթացքում շատ եմ հանդիպել լավ ֆուտբոլիստների, սակայն շատ քչերն են, որ գտնվում են համաշխարհային մակարդակի վրա: «Լիվերպուլում» կան այդպիսի ֆուտբոլիստներ, որոնք մեր հաջողությունների գրավականն են: Ես հպարտ եմ, որ իմ թիմում ունեմ Սադիո Մանեի, Ռոբերտո Ֆիրմինոյի և Մոհամեդ Սալահի պես ֆուտբոլիստների»,- գերմանացի մարզիչի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» հաղթանակ է տարել «Սաութհեմփթոնի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում