11:12  ,  21 օգոստոսի, 2019

Ռոնալդուն նշել է, թե ինչն է իր համար անընդունելի ժամանակակից ֆուտբոլում

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն իր մտահոգությունն է հայտնել տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների բարձր արժեքների վերաբերյալ:

«Ֆուտբոլում տրանսֆերային քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել: Այժմ յուրաքանչյուր տեղափոխության համար եվրոպական հեղինակավոր ակումբները վճարում են 100 միլիոն եվրոյին մոտ գումար: Նույնիսկ դարպասապահի կամ պաշտպանի տեղափոխության դիմաց այսօր ակումբները 70-80 միլիոն եվրո են վճարում: Սա ինձ համար անընդունելի է, սակայն մենք պետք է հարգենք  այն աշխարհը, որտեղ ապրում ենք»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը «Յուվենտուսը» Ռոնալդուի տեղափոխության դիմաց «Ռեալին» վճարեց 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում