10:17  ,  21 օգոստոսի, 2019

«Արսենալի» տնօրեն. «Արսենալը» մտածված տրանսֆերային քաղաքականություն է վարում

Լոնդոնի «Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեի որդին՝ Ջոշ Կրոնկեն, որը նաև ակումբի տնօրենն է, խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին, հայտնում է The Telegraph-ը:

«Մենք ֆուտբոլիստներ ձեռք ենք բերում միայն այն դեպքում, եթե խիստ անհրաժեշտություն ենք զգում: Երկրպագուներին բավարարելու կամ մամուլը ցնցելու համար «Արսենալը» պատրաստ չէ գումարներ շռայլել: 

Ամռանը լավ աշխատանք կատարեցինք: Լրացրեցինք այն բացերը, որ առկա էին թիմում: Չեմ կարող ասել, թե ձմռանն ինչ փոփոխություններ տեղի կունենան»,- ասել է Կրոնկե կրտսերը:

Հիշեցնենք, որ ամռանը «Արսենալը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի կիսապաշտպան Նիկոլյա Պեպեի, ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Վիլիամ Սալիբայի, շոտլանդացի պաշտպան Կիրան Տիրնիի, բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի, բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելիի և իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում