03:02  ,  21 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնայնը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ պարտություն կրեց 53-րդ քայլում։

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Նախորդ երեք տուրերում էլ բոոր պարտիաներում գրանցվել է ոչ ոքի։

Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով առաջատարներն են։ Լեւոն Արոնյանն ունի 1,5 միավոր։

Օգոստոսի 21-ին անցկացվելիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում