09:46  ,  21 օգոստոսի, 2019

Գարի Նեւիլ․ Մոհամեդ Սալահը կհեռանա «Լիվերպուլից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, բրիտանական հեռուստատեսության ֆուտբոլային փորձագետ Գարի Նեւիլը վստահ է, որ «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը կհեռանա գերմանացի Յուրգեն Կլոպի գլավորած թիմից։

«Սալահը պատրաստվում է առաջիկա 12 ամսում հեռանալ «Լիվերպուլից»։ Բացարձակ երաշխավորում եմ, որ նա չի մնա»,- Նեւիլի խոսքը փոխանցում է CNN-ը։

Մոհամեդ Սալահը հայտարարել էր, որ երջանիկ է Լիվերպուլում եւ ակումբը փոխելու մտադրություն չունի։

2017-ին իտալական «Ռոմայից» «Լիվերպուլ» տեղափոխված Սալահը երկու տարի անընդմեջ դառնում է Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում