00:52  ,  21 օգոստոսի, 2019

Չեմպիոնների լիգա․ «Այաքսը» չհաղթեց Կիպրոսում, օրվա արդյունքները (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոների լիգայում մեկնարկել են որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները։ Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ երեք հանդիպում։

Հոլանդական «Այաքսը» Կիպրոսում չկարողացավ հաղթել ԱՊՕԵԼ-ին՝ 0։0։ Չեխական «Սլավիան» ուժեղ էր ռումինական «ՉՖՌ Կլուժից»՝ 1։0։ Բելգիական «Բրյուգեն» նույն հաշվով հաղթեց ավստրիական «ԼԱՍԿ Լինցին»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 28-ին։

Օգոստոսի 22-ին առաջին հանդիպումները կանցկացնեն «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Կրասնոդար» (Ռուսաստան) զույգերը։

Չեմպիոնների լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ

«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 0։1 (տեսանյութ)

Լուկաշ Մասոպուստ, 28

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Նուսայր Մազրաուի («Այաքս»), 80, երկրորդ դեղին քարտ

«ԼԱՍԿ Լինց» (Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0։1 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 10, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում