Անցած մրցաշրջանի ավարտից հետո Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացած Ֆրանկ Ռիբերին կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։
Ֆրանսիացի կիսապաշտպանը օգոստոսի 21-ին բուժզննում կանցնի իտալական ակումբում, հաղորդում է Goal.com-ը։
«Ֆիորենտինան» 36-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։
Ռիբերիի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», չինական եւ ամերիկյան ակումբներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում