23:33  ,  20 օգոստոսի, 2019

Ֆրանկ Ռիբերին բուժզննում կանցնի «Ֆիորենտինայում»

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացած Ֆրանկ Ռիբերին կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։

Ֆրանսիացի կիսապաշտպանը օգոստոսի 21-ին բուժզննում կանցնի իտալական ակումբում, հաղորդում է Goal.com-ը։

«Ֆիորենտինան» 36-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։

Ռիբերիի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», չինական եւ ամերիկյան ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս