22:54  ,  20 օգոստոսի, 2019

Լուկա Յովիչը հերքում է․ «Ռեալից» չի հեռանում

Մադրիդի «Ռեալի» սերբ նորեկ Լուկա Յովիչը հերքել է լուրերը, թե վարձակալությամբ հանդես է գալու այլ թիմում։

«Զիդանը հավատում է իմ հնարավորություններին։ Նրա կարծիքը չի փոխվել այս ընթացքում։ Ես ամեն օր նրանից նոր բան եմ սովորում։ Իսկ լրատվամիջոցների հրապարակումները ինձ միշտ ստիպում են ծիծաղել։ Միշտ կլինեն այդպիսի լուրեր, ես սովոր եմ դրանց իմ կարիերայի սկզբից։

Պատրաստ եմ առավելագույն ջանք գործադրել եւ օգնել թիմին։ Չեմ սպասում, որ բոլոր խաղերում կլինեմ մեկնարկային կազմում, սակայն աշխատանքի եւ համառության օգնությամբ կհասնեմ դրան։ Գիտեմ, որ իմ ժամանակը կգա»,- Յովիչի խոսքը մեջբերում է novosti.rs-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 60 միլիոն եվրոյով տեղափոխվել Արքայական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում