22:11  ,  20 օգոստոսի, 2019

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը համալրեց «Աուգսբուրգը»

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Լոնդոնի «Արսենալից» հեռացած Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Շտեֆան Լիխտշտայները համալրել է «Աուգսբուրգը», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Լիխտշտայները «Արսենալում» մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ։

Լիխտշտայները 2011-2018 թվականներին հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում