21:16  ,  20 օգոստոսի, 2019

Նեյմարը ցանկանում է անշարժ գույք գնել Կիպրոսում եւ ստանալ այդ երկրի քաղաքացիություն

Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր է բնակարան գնել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կառուցվող The Icon բնակելի համալիրում։ Բրազիլացի հարձակվողի գործակալ Պինի Զահավին Լիմասոլում բանակցել է շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի հետ, հաղորդում է vkcyprus.com-ը։ 2 միլիոն եվրոյից թանկ անշարժ գույք ձեռք բերելը Կիպրոսում Նեյմարին թույլ կտա ստանալ այդ երկրի քաղաքացիություն։

Լիմասոլի առափնյա առաջին գծում 500 քմ-ով բնակարանը էլիտար համալիրներում հասնում է 5 միլիոն եվրոյի։

Եվրամիության երկրի քաղաքացիությունը Նեյմարին թույլ կտա խնդիրներ չունենալ օտարերկրացի ֆուտբոլիստների քանակի սահմանափակման հետ «Բարսելոնա» կամ «Ռեալ» տեղափոխվելու դեպքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում