20:09  ,  20 օգոստոսի, 2019

«Գյոտեբորգի» ֆուտբոլիստը հույս ունի դարձյալ խաղալ Հայաստանի հավաքականում (ֆոտո)

Շվեդական «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը հույս ունի դարձյալ հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Այդ մասին նա գրել է Ինստագրամում։

«Ափսոսում եմ, որ բաց թողեցի նախորդ երկու խաղերը հարսանիքիս հետ համընկնելու պատճառով: Հույս ունեմ, որ դարձյալ կունենամ Հայաստանի ազգային թիմի խաղաշապիկը հագնելու հնարավորություն»,- գրել է Կալիսիրը։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին կընդունի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին:

andrecalisir

I’m sorry to have missed the last two games due to them being at the same time as my wedding.

Hopefully I get the opportunity to wear the Armenian National jersey again soon!

View this post on Instagram

A post shared by André Calisir (@andrecalisir) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում