18:47  ,  20 օգոստոսի, 2019

Յուրգեն Կլոպ․ Եթե 2-3 տարի հետո կարիերաս ավարտվի՝ շատ չեմ զարմանա

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ մի քանի տարի հետո կավարտի կարիերան։

«Իմ գլխավոր նպատակն է շարունակել այնպես, ինչպես հիմա է։ Ես հավանում եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում այժմ։

Եթե 2-3 տարի հետո կարիերաս ավարտվի՝ շատ չեմ զարմանա։ Ես չեմ պնդում, որ այդպես կլինի, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- 52-ամյա Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը։

Յուրգեն Կլոպը մարզչական կարիերան սկսել է գերմանական «Մայնցում» 2001-ին։ 2008-ին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», 2015-ից աշխատում է «Լիվերպուլում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում