16:49  ,  20 օգոստոսի, 2019

«Բորուսիան» կկրնապատկի Սանչոյի աշխատավարձը

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոյին, հայտնում է The Mirror-ը:

Գերմանական ակումբը պատրաստ է կրկնապատկել Սանչոյի աշխատավարձը, որպեսզի այլ ակումբների առաջարկները ֆինանսապես գրավիչ չլինեն 19-ամյա հարձակվողի համար: Նոր պայմանագիր ստորագրելու դեպքում Սանչոն 40 հազար ֆունտ ստերլինգի փոխարեն շաբաթական կստանա 80 հազար ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրվում են Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում