16:10  ,  20 օգոստոսի, 2019

Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ-ի փոխտնօրեն

Անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը պաշտոն կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ում, հայտնում է ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Արկադի Անդրեասյանը այսուհետև կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։

Ակումբը լեգենդար ֆուտբոլիստին մաղթել է հաջողություն և բեղմնավոր աշխատանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում