15:39  ,  20 օգոստոսի, 2019

Մեսիի մասնակցությունը «Բարսելոնայի» առաջիկա խաղին վտանգված է

Կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է մարզվել ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» մարզչական շտաբը չի ցանկանում վտանգել արգենտինացի հարձակվողի առողջությունը: Ամենայն հավանականությամբ, Մեսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի` «Բետիսի» հետ հանդիպումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ կլինի մասնակցել «Բետիսի» հետ խաղին:

«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում