15:17  +04,  20 օգոստոսի, 2019

Կոուտինյոն առաջին մարզումն է անցկացրել «Բավարիայում» (ֆոտո)

Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն առաջին մարզումն է անցկացրել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Բավարիայում»: Գերմանական ակումբը հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտին ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: