14:43  ,  20 օգոստոսի, 2019

«Յուվենտուսը» ցանկանում է հրաժարվել Մատյուիդիից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի ցանկանում շարունակել աշխատանքը թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բլեզ Մատյուիդիին «Յուվենտուսի» մարզչական շտաբը չի ցանկանում ընդգրկել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:

32-ամյա Մատուիդիի տեղափոխությամբ հետաքրքրված է Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն», սակայն ինքը՝ Մատյուիդին, չի ցանկանում հեռանալ «Յուվենտուսից»:

Մատյուիդին «Յուվենտուս» է տեղափոխվել 2017 թվականին: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում