13:40  ,  20 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» մոտ են համաձայնության

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը մոտ է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալուն:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը հակված է ընդունել «Բարսելոնայի» պաշտոնական առաջարկը, որով կատալոնացիներն առաջարկում են ընթացիկ մրցաշրջանում վարձակալել Նեյմարին, իսկ մրցաշրջանի ավարտին ձեռք բերել 27-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքները:

ՊՍԺ-ն կհաստատի Նեյմարի տեղափոխությունը միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» երաշխավորի, որ մրցաշրջանի ավարտին չի հրաժարվի բրազիլացի հարձակվողի ձեռքբերումից:

ՊՍԺ-ն համաձայնության է եկել նաև Նեյմարին փոխարինողի հարցում: Թոմաս Տուխելի թիմի հետ պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում