Չեռնոգորիայի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում կմրցի Չեխիայի հավաքականի հետ:
Չեռնոգորիայի ազգային հավաքականի հայտացուցակում ընգրկվել է նաև «Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչը, հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը:
Չեռնոգորիա - Չեխիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Երևանի ժամանակով 22:45-ին:
Չեռնոգորիայի հավաքականը սեպտեմբերին 5-ին նաև ընկերական հանդիպում կանցկացնի Հունգարիայի հավաքականի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում