12:38  ,  20 օգոստոսի, 2019

Սերենա Ուիլյամսը նշել է, թե որ երիտասարդ թենիսիստուհուն է երկրպագում

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ երկրպագում է 19-ամյա կանադացի թենիսիստուհի Բյանկա Անդրեսկուին:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրպագում եմ Բյանկա Անդրեսկուին: Նա 19 տարեկան է, սակայն նրա ցուցադրած խաղը շատ ավելի հասուն է»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է UBITENNIS-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Սերենա Ուիլյամսը Rogers Cup-ի եզրափակիչում մրցել է Բյանկա Անդրեսկուի հետ: Ամերիկացի թենիսիստուհին վնասվածքի պատճառով չկարողացավ եզրափակել մրցախաղը:

Բյանկա Անդրեսկուն այժմ աշխարհի 15-րդ ռակետն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս