09:04  ,  20 օգոստոսի, 2019

Տիգրան Բարսեղյան․ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր նպատակների մասին՝ կապված Ղազախստանի առաջնության եւ Հայաստանի հավաքականի հետ։

«Ուրախ եմ, որ «Ատիրաուի» դեմ անցած տուրի խաղում դարձա հեթ-տրիկի հեղինակ։ Հիմա լավ մարզավիճակում եմ։ Իմ գլխավոր խնդիրն է օգնել «Կայասարին» դուրս գալ Եվրոպայի լիգա։

Իհարկե, կձգտեմ պայքարել ղազախական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար։ Ընթացիկ առաջնությունում արդեն խփել եմ 10 գոլ։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ եւ հաղթել ուժեղ հավաքականների։ Կարծում եմ՝ մենք կարող ենք պայքարել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար»,- նշեց Բարսեղյանը։

Ղազախստանի առաջնության 23 տուրից հետո «Կայսարը» 37 միավորով 6-րդ տեղում է։ 25-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 10 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով