00:51  +04,  20 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

27-րդ րոպեին խաղի հաշիվը Մարկուս Ռաշֆորդի փոխանցումից հետո բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը: 55-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը հավասարեցրեց հաշիվը: 68-րդ րոպեին նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմը հնարավորություն ուներ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դիպուկ չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթել էր «Չելսիին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Ռուբեն Նևեշ, 55 - Անտոնի Մարտիալ, 27 

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ