Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել ՊՍԺ-ին թիմի հարձակվող Նեյմարի տեղափոխության նպատակով, հայտնում է Globo Esporte-ն:
«Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման գործարքում ընդգրկել ակումբի հարձակվող Պաուլո Դիբալային, որին Փարիզում դիտարկում են որպես Նեյմարի փոխարինող: «Յուվենտուսը» ՊՍԺ-ին կառաջարկի նաև 100 միլիոն եվրո:
Նեյմարի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի հետ բանակցություններ են վարում նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում