11:08  ,  20 օգոստոսի, 2019

«Յուվենտուսը» միացել է Նեյմարի տրանսֆերի համար պայքարին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել ՊՍԺ-ին թիմի հարձակվող Նեյմարի տեղափոխության նպատակով, հայտնում է Globo Esporte-ն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման գործարքում ընդգրկել ակումբի հարձակվող Պաուլո Դիբալային, որին Փարիզում դիտարկում են որպես Նեյմարի փոխարինող: «Յուվենտուսը» ՊՍԺ-ին կառաջարկի նաև 100 միլիոն եվրո:

Նեյմարի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի հետ բանակցություններ են վարում նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում