00:01  ,  20 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» հայտարարել է Դեմբելեի ապաքինման ժամկետը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա 5 շաբաթ, հայտնում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Բժշկական հետազոտությունների արդյունքում Դեմբելեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի ապաքինման համար ֆրանսիացի հարձակվողից կպահանջվի 5 շաբաթ:

Էռնեստո Վալվերդեի թիմում վնասվածքների պատճառով ընդհանուր թիմի կազմում չեն մարզվում նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում