10:47  +04,  20 օգոստոսի, 2019

Իկարդին չի տեղափոխվի «Մոնակո»

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին պայմանագիր չի կնքի «Մոնակոյի» հետ, հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Վանդա Նարան, որը նաև Իկարդիի կինն է:

«Մաուրոն «Մոնակո» չի տեղափոխվի: Ես բացառում եմ այդ տարբերակը»,- Վանդա Նարայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Իկարդիի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Ռոման» ու «Յուվենտուսը»։

Անցած մրցաշրջանում Իկարդին «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ