23:19  ,  19 օգոստոսի, 2019

Մաուրիցիո Սարին առողջական խնդիրներ ունի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Սարին առողջական խնդիրների պատճառով օգոստոսի 19-ին չի մասնակցել «Յուվենտուսի» մարզմանը: Ավելի ուշ 60-ամյա մասնագետը հետազոտությունների է ենթարկվել: Սարիի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

Հիշեցնենք, որ Սարին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է հունիսին: Ավելի վաղ իտալացի մասնագետը գլխավորել է «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս