22:47  ,  19 օգոստոսի, 2019

Բալոտելի. Նպատակ ունեմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Իտալական «Բրեշիայի» նորեկ Մարիո Բալոտելին խոսել է նոր ակումբ տեղափոխության մասին, նաև հայտարարել է, որ նպատակ ունի մասնակցել 2020թ. Եվրոպայի առաջնությանը:

«Տեղափոխությունիցս որոշ ժամանակ առաջ զրուցել էի ակումբի նախագահի հետ: «Բրեշիա» տեղափոխվեցի իմ գործակալ Մինո Ռայոլայի շնորհիվ: Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս թիմում:

Այժմ նպատակ ունեմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի նվաճեմ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի վստահությունը»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Բալոտելին:

Հիշեցնենք, որ Բալոտելին «Բրեշիայի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում