21:11  ,  19 օգոստոսի, 2019

«Արարատը» 4:1 հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երրորդ տուրում փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» ընդունեց «Արարատին»: 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Արարատը»:

Խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց «Արարատի» ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն: 65-րդ րոպեին «Փյունիկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման 80-րդ րոպեին «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանն առաջ մղեց իր թիմին, իսկ 5 րոպե անց Դեդեչկոն դուբլ ձևակերպեց: Ավելացված ժամանակում Վեսլեն Ժունիորը չորրորդ գնդակն ուղարկեց «Փյունիկի» դարպասը:

«Արարատն» այս հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկը» 3 միավորով 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1:4

Արտյոմ Սիմոնյան, 65 - Դենիս Դեդեչկո, 44, 85, Զավեն Բադոյան, 80, Վեսլեն Ժունիոր, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում