19:48  ,  19 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիայի» խաղացողը հրավեր է ստացել Բուլղարիայի հավաքականից

Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովն ընգրկվել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի Բուլղարիայի ազգային հավաքականի հայտացուցակում:

Գեորգի Պաշովն ազգային հավաքականից հրավեր ստացել է առաջին անգամ:

Բացի Գեորգի Պաշովից, Բուլղարիայի ազգային հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է նաև արտերկրում հանդես եկող 10 ֆուտբոլիստ:

Բուլղարիայի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում սեպտեմբերի 7-ին կմրցի Անգլիայի, իսկ սեպտեմբերի 11-ին՝ Իռլանդիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով