19:08  ,  19 օգոստոսի, 2019

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվողի տեղափոխությամբ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» հետաքրքրված է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի ծառայություններով, հայտնում է L'Equipe-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» մասնագետները Դեմբելեի խաղին հետևում են դեռ նախորդ մրցաշրջանից, իսկ մեկնարկած մրցաշրջանում Դեմբելեի գրանցած տպավորիչ արդյունքները վերջնականապես համոզել են թուրինյան ակումբի ղեկավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման ուղղությամբ:

Դեմբելեն «Լիոնի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնության մեկնարկած մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում Դեմբելեն Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում