16:53  ,  19 օգոստոսի, 2019

Գվարդիոլա․ Ինձ հիացնում է «Մանչեսթեր Սիթիի» խաղը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ է իր գլխավորած թիմի ցուցադրած խաղից։

«Ես չեմ պատրաստվում մտածել, թե ինչքան միավոր է պետք վաստակել չեմպիոն դառնալու համար։ Դեռ երկրորդ տուրն է։

Ես նույնպես հանդիսական եմ եւ հիացած եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից։ Այս ակումբում իմ առաջին րոպեներից սկսած մենք ձգտել ենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք «Տոտենհեմի դեմ։

Կարծում եմ՝ մենք գեղեցկություն ենք տալիս այս խաղին։ Մեր հանդիպումները դիտելու համար գումար վճարող մարդիկ տեսնում են, որ մենք ազնվորեն խաղում ենք հանդիսականի համար։

Նախորդ երկու մրցաշրջաններում մենք անհավանական թիմ ենք եղել։ Հույս ունեմ, որ այդպես կլինի իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է skysports-ը։

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։2 հաշվով խաղաց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Ավելացված ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» խփած գոլը չեղարկվեց VAR-ի օգնությանը դիմելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում