20:07  ,  19 օգոստոսի, 2019

Ֆորլան. Ռոնալդուն ինքնասիրահարված է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանն իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ: Ֆորլանն ու Ռոնալդուն միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ռոնալդուն ինքնասիրահարված է: Նրան հետաքրքրում էր միայն հայելին, որի դիմաց Ռոնալդուն կանգնում էր ամբողջ օրը: Նույնիսկ հանդիպումների ընդմիջումներն էր Ռոնալդուն հայելու դիմաց անցկացնում»,- ուրուգվայցի նախկին ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է բրիտանական The Mirror-ը:

Հիշեցնենք, որ Դիեգո Ֆորլանը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2002 - 2004 թվականներին, իսկ Ռոնալդուն՝ 2003 - 2009 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում