17:18  ,  19 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» Արտուրո Վիդալի ապագայի վերաբերյալ որոշում է ընդունել

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնարկած մրցաշրջանում չի հեռանա Իսպանիայի չեմպիոնի կազմից, հայտնում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն գոհ է 32-ամյա կիսապաշտպանի խաղից և ցանկանում է չիլիացի կիսապաշտպանին իր տրամադրության տակ ունենալ ընթացիկ մրցաշրջանում: Աղբյուրը նշում է, որ Վիդալը ևս երջանիկ է «Բարսելոնայում» և չի ցանկանում հեռանալ ակումբից:

Վիդալը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին Թուրինի «Յուվենտուսից»:

Ավելի վաղ «Բարսելոնայից» հեռացավ թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն: Բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց Մյունխենի «Բավարիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս