16:22  ,  19 օգոստոսի, 2019

Ունաի Էմերի․ Անկեղծ ասած՝ չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» դեմ

Կնախընտրեինք ընդհանրապես երբեք չխաղալ «Լիվերպուլի» դեմ, ասել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ խոսելով Անգլիայի առաջնության երրորդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմի հետ առաջիկա դիմակայության մասին։

«Անկեղծ ասած՝ չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ։ Դա մեծ մարտահրավեր է եւ փորձություն երկրպագուների եւ բոլորիս համար։ Հրաշալի է, որ «Լիվերպուլի» դեմ խաղալու ենք երկու հաղթանակից հետո։

Մեր նպատակն է կրճատել «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի» եւ «Չելսիի» հետ ունեցած տարբերությունը։ Երբ խաղում ենք այս թիմերից որեւէ մեկի հետ, բախվում ենք մեծ մարտահրավերի։ Պետք է ցույց տանք, որ այս թիմերի դեմ էլ կարող ենք լավ խաղալ։ Հաջորդ տուրում կտեսնենք գերազանց հանդիպում»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում