15:45  ,  19 օգոստոսի, 2019

Ալեքսիս Սանչեսը բուժզննում կանցնի Միլանի «Ինտերում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն։ 30-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 20-ին բուժզննում կանցնի իտալական ակումբում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Ինտերը» մտադիր է Ալեքսիս Սանչեսին ձեռք բերել մեկ տարվա վարձակալությամբ։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում