15:08  +04,  19 օգոստոսի, 2019

ՀՖՖ․ «Երևան» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրի «Երևան» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ հաշվի առնելով Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլին չեմպիոնի մասնակցելու հանգամանքը, նաև մասնակից երկու ակումբների միջև համաձայնությունը, հայտնում է ՀՖՖ կայքը։

Օգոստոսի 25-ի փոխարեն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում եւ կմեկնարկի 18:00-ին:

Օգոստոսի 22-ին եւ 29-ին «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգրի համար կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ