14:48  ,  19 օգոստոսի, 2019

Սուլշեր․ Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը վստահ է, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի հեռանա թիմից։

«Դեռ ոչ մի ասուլիս չի եղել, որ չհնչի Պոգբայի ապագայի վերաբերյալ հարց։ Ես եւ Պոգբան բացմիցս հայտարարել ենք, որ ֆուտբոլիստը վայելում է ժամանակը մեր ակումբում։ Ես բացարձակապես չեմ անհանգստանում այդ հարցի վերաբերյալ։ Վստահ եմ, որ Պոգբան կմնա»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ, հունիս։ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո, սակայն անգլիական ակումբն ակնկալում է 150-180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում