13:50  ,  19 օգոստոսի, 2019

«Աթլետիկոն» հետ է կանչել բողոքը «Բարսելոնայի» դեմ

Մադրիդի «Աթլետիկոն» հետ է կանչել բողոքը «Բարսելոնայի» դեմ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։

«Աթլետիկոն» կատալոնական ակումբից պահանջում էր եւս 80 միլիոն եվրո թույլատրված ժամանակից հետո Գրիզմանի հետ բանակցություններ սկսելու պատճառով։

Մինչեւ հուլիսի 1-ը Գրիզմանի պայմանագրով տրանսֆերի գինը 200 միլիոն եվրո էր, իսկ «Բարսելոնան» վճարել է 120 միլիոն եվրո։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել էր «Աթլետիկոյի» բողոքը եւ սկսել հետաքննություն։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ ապացույցներ ունի բանակցությունները ժամկետից շուտ սկսելու եւ Գրիզմանի համաձայնությունը նախօրոք ստանալու վերաբերյալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում