13:12  ,  19 օգոստոսի, 2019

«Բավարիան» ներկայացրեց Ֆիլիպե Կոուտինյոյին (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրեց բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որը մեկ տարվա վարձակալությամբ է տեղափոխվել «Բարսելոնայից»։

27-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։ Նախորդ 10 տարիներին այդ համարով «Բավարիայում» հանդես էր գալիս հոլանդացի հարձակվող Արյեն Ռոբենը, որն անցած մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից։

Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս